Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի. սա էլ կանցնի

Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո… ժողովուրդը պետք է լավ ապրեր…ո՞ւր է:

Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար…

Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր:

Լավ հետո՞…

Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:

Հ.Գ.

Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի…

Հետո ո՞ւմ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ…

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից