Վարչապետը կոչ է արել վերացնել դատարանների արգելափակումը

«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Նիկոլ Փաշինյանը։- Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»: