ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երևանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ  Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացնել այս աշնանը՝ Հայաստանում: Եթե առարկություններ չլինեն, ապա կընդունենք այդ որոշումը»,- ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում:

Առաջարկությունը միաձայն հավանության է արժանացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին: