Ահա թե երեկ գաղտագողի ինչ է եղել Երևանում

Հենց Փաշինյանի իշխանությունն է այլասերվածներից ու նրանց «իրավունքների» պաշտպաններից ոմանց այս աստիճան լկտիացրել

 ԼԳԲՏ-ներից (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ) ոմանք ուզում են Հայաստանում երեխա որդեգրել, ինչը նշանակում է պղծել նրանց հոգին, հնարավոր է նաև՝ մարմինը: Նրանք ուզում են օրը ցերեկով գեյ շքերթներ կազմակերպել՝ բնավ հաշվի չառնելով, որ դրանով ոտքի տակ կտան մեր պատիվը, կպղծեն մեր փողոցներն ու հրապարակները:

ԼԳԲՏ-ներից ու նրանց «իրավունքների» պաշտպաններից ոմանք ուզում են այլասերության քարոզչությամբ հանդես գալ, ինչն ուղղակի կործանարար է լինելու մեր սերնդի, մեր ժողովրդի և Հայաստանի համար (տգետները սոցցանցերում դուրսպրծուկի նման մեկնաբանություններ գրելուց առաջ թող ծանոթանան, թե ինչ բան են դեռահասի հոգեբանությունը և արգելված խնձորը, գիտակցությունը և ենթագիտակցությունը, Ավելին. այդ այլասերվածներն ուզում են նաև իրենց ինքնությունը չթաքցնելով, հրապարակայնացնելով, հեռուստաընկերություններում, նույնիսկ՝ մեր երեխաների դաստիարակչական հիմնարկներում աշխատել (հետևանքներն էլ չգրեմ, պատկերացրեք…): Ուզում են իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցել: Նրանք այս ամենի մերժումը համարում են իրենց հանդեպ խտրականություն, և պետական հովանավորությամբ (ինչի այլ ապացույցներ կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով)  պատրաստվում են օրենսդրորեն վերջ տալ այդ խտրականությանը:

Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիզ» սրահում «Նոր սերունդ» ՀԿ-ն, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, երեկ կազմակերպել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը խտրականության կանխարգելման համատեքստում» թեմայով փակ հանդիպում-քննարկում: Քննարկման փակ բնույթը թերևս արդեն շատ բան է հուշում:

Հիշյալ միջոցառման թեման անտեղյակ մարդկանց որևէ վատ կամ վտանգավոր բան կարող է չհուշել, հակառակը՝ կարող են մտածել, թե խտրականությունն ընդհանրապես վատ բան է, և լավ է, որ ինչ-որ կազմակերպություններ, մարդիկ ձգտում են կանխարգելել այն:

Իրականում, սակայն, դատելով ամենից, միջոցառման կազմակերպիչը և մասնակիցները, համենայն դեպս, նրանց մեծ մասը նպատակ ունեն հասնել Հայաստանում ԼԳԲՏ անձանց (լեսբուհիներ, գեյեր /արվամոլներ/, բիսեքսուալները, տրանսվիստիտներ) և մյուս այլասերվածների նկատմամբ ցանկացած ոլորտում ու ցանկացած խտրականության օրենսդրական կանխարգելման՝ ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում պատժիչ դրույթների (փոխհատուցում, տուգանք, քրեական պատասխանատվություն ընդհուպ ազատազրկմամբ) ներդրմամբ: Նրանք իրենց այս նպատակին, որը Հայաստանի վերջի սկիզբը կլինի, չե՛ն հասնելու: Հայաստանում իրենց պատիվը, արժանապատվությունը, ազգային ինքնագիտակցությունը չկորցրած մարդիկ միացյալ ուժերով կելնեն դրա դեմ:

Վերոնշյալ քննարկմանը մասնակցելու նպատակով, aatozz.livejournal.com կայքի տեղեկացմամբ, հրավիրված են եղել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում ԵՄ փոխդեսպանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը, ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներ, միասեռականության հայտնի քարոզիչներ և նրանց իրավունքների պաշտպաններ՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները, Արգենտինայի փոխդեսպանը (Հայաստանում այլասերության, պղծության, սոդոմական մեղքի քարոզչության և այլասերվածների այլ «իրավունքների» պաշտպան կամ տեղի պաշտպաններին աջակցող օտարերկրյա ցանկացած պաշտոնյաի անձամբ ես համարում եմ հայ ժողովրդի վտանգավոր թշնամի.- Ա. Հ.), միասեռականների, նրանց քարոզիչների և պաշտպանների հիմնական ֆինանսավորող և հովանավոր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրենը, միասեռականների ջերմեռանդ պաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Արման Սահակյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, փաստաբան-իրավաբաններ, միասեռական Գարիկ Ամոլիկյանը՝ Կարաբինան, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, միասեռականների իրավունքների պաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ Մաքսիմ Տրուբկինը, Նինա Կարապետյանցը, Անահիտ Հարությունյանը, Հովհաննես Մադոյանը, Գրիգոր Երիցյանը և այլոք»:

Տեղեկացնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը մեր հասարակությանն առավելապես հայտնի է «Սորոսի ֆոնդ» անվանումով:

Միջոցառմանը մասնակցած և ԼԳԲՏ-ները և նրանց նկատմամբ ցանկացած խտրականության բացառում պահանջող, այդ նպատակով տարբեր աշխատանքներ ծավալող կազմակերպությունները և անձինք հիմա այս աստիճան ոգևորվել ու միացյալ ուժերով ոտքի են ելել, քանի որ իրենց վերոնշյալ նպատակին հասնելը համարում են իրատեսական: Իսկ այդպես են համարում, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում, նրա քաղաքական շրջապատում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում (հանձին Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից առավելապես բաղկացած «Իմ քայլը» իշխող խմբակցության, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների) ունեն համախոհներ, աջակիցներ ու հովանավորներ:

Այո, «թավշյա հեղափոխությունից» հետո ԼԳԲՏ-ները և նրանց «իրավունքների» պաշտպանները, աջակիցները, հովանավորները շատ լավ գիտակցեցին, թե ովքեր են եկել իշխանության: Իշխանության եկածներից մեկն, օրինակ, վարչապետի տեղակալ, իր այդ պաշտոնը ստանձնելուց առաջ այլասերվածների հնարավորությունների, իրավունքների հրապարակային պաշտպանությամբ հանդես եկած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում (ՔՊ-ի վարչության անդամ) այն ժամանակ և այժմ էլ գտնվող Տիգրան Ավինյանն է:

Վարչապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ առաջ, ավելի որոշակի՝ 2017թ. մայիսի 30-ին, Ավինյանը ՔՊ-ի վարչության անդամ լինելուց բացի, լինելով նաև Երևանի ավագանու անդամ և ԵԼՔ դաշինքի մամուլի քարտուղար, «Մՙեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով այլասերվածների խնդրին, մասնավորապես ասել է. «Վերջին հետազոտությունների արդյունքներով կարող եմ ասել, որ դեռևս մեր հասարակության 80-85 տոկոսը չի ընկալում ԼԳԲՏ համայնքին»: Նույն ասուլիսի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է նաև, որ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի քայլ-քայլ գանք մի իրավիճակի, երբ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված կլինի օրենքով, Սահմանադրությամբ և կունենա հնարավորություն, այսինքն՝ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, բոլոր խմբերը»:

Ընդգծենք, որ Ավինյանի այս խոսքը պետք է նկատի ունենալ համատեքստում, քննարկման բուն թեմայի շրջանակում. «բոլոր խմբերը»՝ նշանակում է նաև ԼԳԲՏ-ները։ Ձեզ հայտնի ու գուցե նաև անհայտ բոլոր այլասերվածները, ըստ Ավինյանի, ինչպես նաև այսօրվա միջոցառման կազմակերպչի ու մասնակիցների, որևէ խտրականության չպետք է ենթարկվեն, պետք է ունենան ՀՀ այլ քաղաքացիներին հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Այսինքն նաև՝ քարոզչության (տվյալ պարագայում՝ այլասերության քարոզչության, քանի որ նորմալ բաներ քարոզելու իրավունք հիմա էլ ունեն), իրենց ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) գրանցելու, երեխա որդեգրելու, երեխաների դաստիարակչական հիմնարկներում աշխատելու, գեյ շքերթներ կազմակերպելու և, օրինակ, այդպիսի շքերթով Երևանի Հանրապետության հրապարակով անցնելու իրավունքներ և այլն: Հենց սրան է միտված եղել երեկվա քննարկումը, մինչդեռ, եթե այս ամենը թույլ տանք, համազգային խայտառակություն կլինի, ավելին՝ զարհուրելի ու կործանարար թե՛ մեր ազգի, թե՛ մեր պետության համար:

Նկատի ունենալով, որ տվյալ պահին (2017թ. մայիսի 30-ին) Տիգրան Ավինյանը ոչ միայն ՔՊ-ի վարչության անդամ էր, այլև ԵԼՔ դաշինքի մամուլի քարտուղար, նրա արտահայտած վերոնշյալ տեսակետը, փաստորեն, նույն դաշինքի պաշտոնական դիրքորոշումն էր՝ առավել ևս, որ դրանից հետո հիշյալ դաշինքի կողմից Ավինյանի ասածին հակառակ որևէ դիրքորոշում կամ նույնիսկ կարծիք չարտահայտվեց:

Հիշեցնենք նաև, որ 2017թ. փետրվարի 25-ին 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ առաջ 64 հարցից բաղկացած հարցաշար էր մշակել և ուղարկել խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին, նրանց թվում նաև՝ ԵԼՔ դաշինքին, որի անդամներից մեկն էլ, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն»‰ կուսակցությունների հետ միասին, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (Նիկոլ Փաշինյանը նշված կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ է, իսկ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է):

Հարցաշարի 20-րդ հարցին՝ «արդյոք նույնասեռականները պետք է ունենա՞ն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները», ԵԼՔ դաշինքը պատասխանել է՝ այո, պետք է ունենան նույն իրավունքները: Սա անժխտելի, անհերքելի փաստ է, սյս մասին 2017թ. մարտին ներկայացնելով վերոնշնյալ հարցման արդյունքները, հրապարակայնորեն տեղեկացրել է հետագայում «Թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից մեկը՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Շատ ուրիշ փաստեր էլ ունենք, այդ թվում նաև՝ հե՛նց Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած կառավարության այլ անդամներին առնչվող, որոնք շուտով տարբեր հրապարակումներով կներկայացնենք: Փաստերով կներկայացնենք ԼԳԲՏ-ներին, այլասերվածներին համախոհ, նրանց «իրավունքների» պաշտպան ու պաշտպաններին աջակից, հովանավոր պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և Փաշինյանի քաղաքական շրջապատի որոշ անձանց, Հայաստանում այլասերվածների հիշյալ «իրավունքների» պաշտպան միջազգային կազմակերպություններին ու դրանց համապատասխան պաշտոնյաներին:

Ի՞նչ եք կարծում՝ վերը շարադրվածը լիովին բավարար չէ՞ գիտակցելու, որ հենց Փաշինյանի իշխանությունն է այլասերվածներին այս աստիճան լկտիացրել (որի դրսևորումներից մեկն էլ, ի դեպ, այլասերվածների ներխուժումն էր ոստիկանության բաժանմունք և ոստիկաններին ծեծելը), նրանց «իրավունքների» պաշտպաններին, հովանավորներին դարձրել այս աստիճան անամոթ, անպատկառ ու հանդուգն:

Կարծում եմ, կգա մի օր, երբ Հայաստանում ապրող հայերը Փաշինյանի իշխանությունը կտապալեն շատ ավելի վատ ձևով, քան ինքը տապալեց նախորդինը: Եվ այդ օրը հեռու չէ…

 

Արթուր Հովհաննիսյան