27 տարի առաջ այս օրը ՀՀ-ն ու ԼՂՀ-ն միավորվեցին ցամաքային կապով

27 տարի առաջ այս օրը՝ 1992 մայիսի 18-ին, ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր: Ֆրանսիական մամուլը գրել էր. «Հայերը գրավեցին Չինաստանը»: Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Ադրբեջանի Լաչինի շրջանը:

27 տարի առաջ` պատմական այս օրը, ՀՀ-ն ու ԼՂՀ-ն վերջապես միավորվեցին ցամաքային կապով:

Լուսանկարում՝ ՀՅԴ վաշտի դասակի հրամանատար Դուշման Վարդանը Բերձոր քաղաքի թուրքացված անվան ցուցանակի վրա:

Lilit Mkrtchyan-ի ֆեյսբուքյան էջից