Իրավաբանական գիտելիքներ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանաս, որ կարված գործերն անտաղանդ, վատ, հաճախ՝ փինաչի «դերձակի» ձեռքի գործ է

Եթե նախկինում իրավապահ համակարգը կախյալ էր, ապա հիմա այն կախված է պարանից ու թպրտալով ինքն իրեն «զարմանալիորեն» ճոճում է, ավելի սեղմելով օղակը…Գուցե իր նվիրվածությունը գործող վարչակարգին ապացուցելու կամ համոզիչ ներկայացնելու նպատակով: Եվ դա աչք է ծակում ու խիստ ակնառու է…

«Գերսկզբունքային ու ազնիվ» ներկայացող պաշտոնյաները քննադատելով իրենց համակարգի նախկին ղեկավարների աշխատաոճը, իրենց կոլեգաներին, իրենք նույնպես հաճույքով կրկնում կամ կատարելագործում են այն: «Սկզբունքայնությամբ» և անցյալի քննադատությամբ տարված՝ մոռանում են ասել, թե որտեղ էր այդ տարիներին «պախկված» իրենց տղամարդկությունն ու անաչառությունը, և ինչու ձայն ու ծպտուն անգամ չէին հանում: Եթե վախեցել են ավելի վատ, ուրեմն հիմա էլ են վախենում: Եվ բնականաբար կրկնում նախորդներին…

Արտակարգ իրավաբանական գիտելիքներ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանաս, որ կարված գործերն անտաղանդ, վատ, հաճախ նաև փինաչի «դերձակի» ձեռքի գործ է: Զռռացող, աղաղակող ու անտրամաբանական, իրավաբանության պահանջված ու կամայական մեկնաբանություններով…

Այո՛, նախկին իշխանությունները մեղք ունեն, որ չկանխեցին ընդհարումը, լիարժեք չպահպանեցին հասարակական կարգը: Սակայն, նաև մարտիմեկյան իսկական հրահրիչները, կազմակերպիչները, պատասխանատուները, այդ ընդհարումներից հրճվողները, ցուցարարներին լքող, փախչողները, այդ գիշեր հանգիստ, անվրդով քնողներն այդպես էլ հիմնականում չպատժվեցին՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա…

Роберт Мелконян-ի ֆեյսբուքյան էջից