Գասպարիին Պարսկաստանից վտարել են որպես Թուրքիայի գործակալ․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Եթե ուշադիր նայեք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայացքին, ապա այն կնմանեցնեք մարդասպան Ռամիլ Սաֆարովի հայացքին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները Հայաստանին վտանգավոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում։ Եվ շատ կարևոր է որևէ մեկին պաշտոն տալիս նախ ստուգել նրա ազգային պատկանելությունը։ Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում` բացել արխիվները և պարզել, թե ով ինչ անցյալ է ունեցել։ Մասնավորապես խոսելով քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասին, նա ասաց, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ մարդուն վտարել են Իրանից՝ որպես թուրքական գործակալի։

Մանրամասները՝ տեսանյութում