Չգրանցված «Գարդասիլ 4» պատվաստանյութը կիրառում են Հայաստանի բնակչության վրա (տեսանյութ)

Առողջապահության նախարարն ապօրինի հրամաններով փոխել է պատվաստանյութի ներդիրով սահմանված տարիքային շեմը՝ 9-26-ը դարձելով 14-45

Այսօր ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում «Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման, հանրային դաշտում այդ պատվաստանյութի վերաբերյալ ոչ միանշանակ գնահատականի  վերաբերյալ։ Հրավիրվել էին ԱՆ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ, բժիշկներ, հասարակական դաշտի և վերլուծական կենտրոնների ղեկավարներ։

Քննարկման ընթացքում պարզվեց, որ ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ «Գարդասիլ 4» պատվաստանյութը գրանցված չէ Հայաստանում, ուստի այն կիրառելու համար անհրաժեշտ է պահպանել պատվաստանյութի ներդիր-թերթիկի բոլոր պահանջները՝ ներառյալ նաև տարիքային սահմանները։ Հակընդդեմ կողմը փաստարկեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երկու թաքուն հրամաններով փոխվել է ներդիրում նշված տարիքային շեմը՝ 9-26-ը դարձնելով 14-45։ Սույն փաստի կապակցությամբ ԱՆ ներկայացուցիչները ոչինչ չկարողացան պատասխանել։

Այս և այլ հարցերի վերաբերյալ LIVEnews.am-ի տաղավարում զրույցը բժիշկ՝ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ է։