Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք իրականացնողները չեն զրկվի աջակցության պետական ծրագրից

Կառավարության այսօրվա որշմամբ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Նախագիծը գործադիրին զեկուցեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի նիստի N ԱՔ/35 N 7 արձանագրության 4-րդ և ՀՀ վարչապետի փետրվարի 19-ի N 02/04.2/7794-2019 հանձնարարականի 4-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնային աշխատանքի առաջիկա ժամանակաշրջանի սկիզբը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարա­րու­թյան և շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ մշակել գործուն մեխանիզմ սեզոնային ժամա­նա­կավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղա­քա­ցիներին չզրկելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկա­յա­ց­նել օրենսդրական կարգավորման առաջարկություն։

Հավելենք, որ նախագծով ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ: