Զինված հարձակման փորձ՝ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը խորհրդարանում (մեջլիս)։

Ըստ «Ermenihaber»-ի տեղեկության՝ մի տղամարդ և կին  մտել են Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ նշանակված հանդիպում ունեն «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալի հետ։

Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ  զինյալները փորձել են պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն արագորեն վնասազերծվել են։

Աղբյուրի համաձայն՝ բերման  ենթարկվածները Թուրքիայում ահաբեկչական հայտարարված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ են:

Նրանց մոտ հայտնաբերվել են մի շարք պայթուցիկներ, որոնք ամրացված են եղել մարմնի տարբեր մասերին։ Բերման ենթարկվածները հետախուզվում էին անվտանգության ուժերի կողմից, որպես վտանգավոր հանցագործներ։