Դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի և արդեն գիտի՝ ինչ վճիռ է կայացնելու․ Ալումյան (տեսանյութ)

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով գործով նախնական դռնբաց դատական նիստը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել, ինչն այսօր մերժվեց։

LIVEnews.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց իրենց դիմումի հիմքերը և մեկնաբանեց մեղադրող կողմի ներկայացրած փաստերը՝ Ռոբերտ Քոչարյանի փախուստի դիմելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում