ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: