Բարիկադների երկու կողմում․ հասարակությունը հիմա էլ պառակտվել է հանուն և ընդդեմ Ռ․Քոչարյանի (տեսանյութ)

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դռնբաց դատական նիստը։

Նախքան դատական նիստի սկսվելը Երևանի դատարանի բակի մի կողմում հավաքվել էին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնության մասնակիցները, ովքեր փորձում էին սադրել ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներին։ Եվ միայն ոստիկանների կազմած պատնեշի շնորհիվ հնարավոր եղավ կանխել բախումները երկու խմբերի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում