Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին

Հարձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը՝ հայտնում եմ․

  1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
  2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
  3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:
  4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
  5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին:

ՀՀԿ փոխխոսնակ Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218216981514116