Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այսօր կհանդիպի Սիրիայի նախագահի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.  Կաթողիկոսը մայիսի 13-ին հովվապետական այցով մեկնել է Դամասկոս:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, Վեհափառ Հայրապետին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Բերիո Հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա. Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայ համայնքի անդամները:

Այսօր՝ մայիսի 14-ին, Արամ Ա-ն հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: