Անցկացվել է նախնական զինվորական պատրաստության գործնական պարապմունք

Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում հանրակրթական դպրոցների աշակերտների հետ անցկացվել է նախնական զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված գործնական պարապմունք:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, զորամասի հրամանատարության կողմից համապատասխան հրահանգավորումից հետո աշակերտներն ուսումնական կետերում ծանոթացել են հրաձգային զենքի տեսակներին, կատարել կրակային պատրաստության վարժություններ: