Ապօրինի եկամուտը ես կոռուպցիա չեմ համարում (տեսանյութ)

Առողջապահության ոլորտում կոռուպցիայի գոյությունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, բայց, ըստ նրա, այդ տերմինը նրա համար այլ իմաստ ունի։

«Եթե մենք խոսում եք ապօրինի եկամուտների մասին ու դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա, բայց ես ինքս դա կոռուպցիա չեմ համարում, այլ համարում եմ ապօրինի եկամուտ, որը ևս պետք է չլինի,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարարը։- Եթե խոսքը պետական կառավարման ապարատում կոռուպցիայի մասին է, ամեն ինչ արվում է, որ նման բան չլինի։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր քայլերը այդ ուղղությամբ հարյուր տոկոսով չեն հաջողվել, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Նախարարը խոսեց նաև առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում