Նախարարը հրաժարվեց գարդասիլի թեմայով ավելի սպառիչ պատասխան տալ (տեսանյութ)

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս է տվել՝  ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին։

LIVEnews.am-ի լրագրողի հարցին, թե ինչ հիմնավորմամբ է «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման և պատվաստումային տարիքի ընդլայնման մասին» ՀՀ առողջապահության նախարարի  2019թ. հունվարի 29-ի թիվ  No 194-Ա հրամանով որոշում ընդունվել, որ Գարդասիլ-4 պատվաստանյութը ստացողների տարիքային շեմը դարձել է 14-45, նախարարը պատասխանեց․«Առողջապահության նախարարությունն այդկերպ փորձում է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, քանի որ արգանդի քաղցկեղը Հայաստանում տարեկան 120 կնոջ կյանք է տանում»։

Մանրամասները՝ տեսանյութում