Փաշինյանի կադրերից Զարուհի Բաթոյանն օրակարգային է համարում նաև Հայաստանում այլասերվածների իրավունքների պաշտպանությունը (տեսանյութ)

Հայաստանում միասեռականների «իրավունքների» պաշտպանությանը նպատակաուղղված աշխատանքները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ու նշված նախարարության օրակարգում են:

«Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»,–  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում օրերս կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամ Զարուհի Բաթոյանը:

Նախարարը դեռ պարտավոր է մեր հանրությանը բացատրություն տալ, թե ինչու է նույնիսկ ոգևորիչ համարում այդ խայտառակ, հակաազգային, խիստ վտանգավոր ու վնասակար փաստաթղթի վավերացմանն ուղղված աշխատանքները: Իսկ մինչ այդ արտաքուստ անմեղ անվամբ ու բարի նպատակ արտահայտող «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (հակիրճ՝ Ստամբուլյան կոնվենցիա, ընդունվել է Ստամբուլում 2011թ.) վավերացման վտանգավորության և անթույլատրելիության վերաբերյալ բացատրություններ ու մեկնաբանություններ ստանալու խնդրանքով LIVEnews.am կայքը դիմեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանին:

Մանրամասները՝ տեսանյութում