Առաջին անգամը չէ, որ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ուսումնասիրություններ են անցկացվել․ Անանյան (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ գազալցակայաններում իրենց կատարած աշխատանքներին։

ՊԵԿ նախագահը նշեց, որ գազալցակայաններում ավելացել է ՀԴՄ-ների տրամադրման քանակը։

Խոսելով Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում կատարած իրենց աշխատանքների մասին՝ Անանյանն ասաց, թե առաջին անգամը չէ, որ նման ուսումնասիրություններ են անցկացրել Ծառուկյանին պատկանող գազալցակայան­նե­րում։

Մանրամասները՝ տեսանյութում