Ո՞վ կմտածեր, որ Հայաստանում մարդկանց այս ձևով կհանեն իրար դեմ, մեր ազգային նվիրական իղձերի իրականացման փոխարեն, ատելություն կտարածեն

Իմ պապս Բաբկեն Բաբայանը 13 տարի բանտում է անցկացրել հակահեղափոխական լիենելու համար: Հայրենասեր մարդ էր չեր կարողացել համակերպվել սուտ կոմունիստական գաղափարներին և գոռալ կեցցե ընկեր Ստալինը:

Այսօր նա եթե կենդանի լիներ կզարմանար շատ, որ անկախ Հայաստանում իշխանության է եկել մի մարդ ով իր ազգը բաժանում է հեղափոխականի ու հակահեղափոխականի, սևի ու սպիտակի: Ով՞ կմտածեր… 21-րդ դարում, անկախ Հայաստանում մարդկանց էս ձևով կհանեին իրար դեմ ու մեր ազգային նվիրական իղձերի իրականացման փոխարեն ատելություն կտարածեն իրենց սեփական ժողովրդի մեջ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/2196426113766452