Հայաստանի և Չիլիի Հանրապետության միջև մուտքի արտոնագրի պահանջը վերացվեց

ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 27-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալ:

Կառավարությունը որոշումն ընդունեց միաձայն: