ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Արցախի Հանրային հեռուստատեսությանը (տեսանյութ)

Այսօր Արցախի Հանրապետությունում եռատոնին նվիրված միջոցառումների  ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան և մարտական ընկերների հետ այցելել է Ստեփանակերտ և Հայրենական մեծ պատերազմի նահատակներին նվիրված հուշահամալիրին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել։

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում Սերժ Սարգսյանն իր հիշողություններն է պատմել Արցախի հերոսամարտից և մասնավորապես Շուշիի ազատագրման շրջադարձային օրվանից՝ որպես Շուշիի ազատագրման գործում և արցախյան ազատամարտում իր անուրանալի ավանդն ունեցած անձ, որն արժանացել է Արցախի հերոսի կոչման։

«Առաջին զգացումը ափսոսանքի զգացումն է, այս փայլուն տղաներն ափսոս, որ զոհվեցին,- հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահը։- Նրանցից շատերն առանջնորդներ էին, նվիրված էին հայրենիքին և հիմա կարող էին օգտակարություն բերել մեր երկրին։ Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը․․․»։

 

Մանրամասները՝ տեսանյութում