Պատերազմներում մաքառածների շնորհիվ է, որ այսօր ապրում ենք խաղաղ Հայաստանում (տեսանյութ)

Այսօր եռատոնին մայրաքաղաք Երևանում և հանրապետության այլ քաղաքներում տարբեր տոնական միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից մեկն էլ «Անմահ գունդ» խորագրով քայլերթն էր։ Միջոցառումը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։

Քայլերթի մասնակիցները միջոցառմանը մասնակցում էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարներով:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթն անցկացվել է Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում: