«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը» վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ վերանվանելու որոշման նախագծին: Այս մասին տեղեկացրել է  Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը՝ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Իրինա Ռոդնինայի մասնակցությունը փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։