Գյուլնազ տատի հեքիաթներն ու Փաշինյանի ձախողված կառավարումը

Այսօր հերթական անգամ ականատես կլինենք Գյուլնազ տատի հեքիաթներին կամ Նիկոլի սուտ հեղափոխական ձեռքբերումներին, իսկ իրականությունը այլ է:

  • Նիկոլի կառավարման առաջին տարում Հայաստանի բնակչության թիվը նվազել է շուրջ 8000 հոգով:
  • Նիկոլի խոստացած ներգաղթի փոխարեն 1 տարի անց ունենք արտագաղթ:
  • Տնտեսական ակտիվությունը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 կետով:
  • Ներդրումները նվազել են:
  • Պաշտոնական տեղեկատվության

համաձայն 2019-ի առաջին եռամսյակում տնտեսական ցուցանիշների հետընթաց է արձանագրվել:

  • Արտահանումը կտրուկ նվազել է:
  • Նվազել է նաև առևտրաշրջանառությունը:
  • Տնտեսագետները պնդում են, որ 21.000 աշխատատեղ փակվել է:
  • Բյուջեի եկամուտները խոստացված 800 միլիոն դոլարով չեն ավելացել:
  • Կոռուպցիա կա:
  • Թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները:
  • Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները մնացին միայն հուշերում:
  • Աղքատությունը մնաց մարդկանց ուղեղներում:
  • Փաշինյանն Ալիևին համարեց կիրթ և նորմալ մարդ:
  • Հայրենիքի համար դեռ որևէ ծառայություն չիրականացրած քայլող չինովնիկները միլիոնավոր դրամների պարգևավճար ստացան:
  • Տատիկ-պապիկների թոշակների հաշվին Փաշինյանը 124 միլիոնանոց խորոված համտեսեց:

Շարքը երկար է:

Այս ամենին գումարեք ԱԺ-ից տրանսգենդերի քարոզը, քաղաքական ձերբակալությունները, անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարումը, սիրո և հանդուրժողականության քողի տակ հասարակության՝ սև ու սպիտակի բաժանումը, Ազգային ժողովի աշխատանքներին ակնհայտ ապօրինի միջամտությունը, ինչպես նաև օտարերկրյա գործակալների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն ու Արցախյան հարցում իրար հակասող քայլերի իրականացումը և կստանանք կատարյալ ձախողում և խոստումների չկատարում:

Հ.Գ.

Այսքանից հետո ասուլիս ես հրավիրել, որ ի՞նչ անես:

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=428119081322526&id=333386077462494