Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգից հանվեց

Երևանի քաղաքապետարանի ավելի քան 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց ավագանու այսօրվա նիստի օրակարգից։ Քաղաքապետ Հայկ Մարությանի այս հայտարարությունն ընդունվեց ավագանու անդամների  ծափահարություններով։

«Ես այս հարցը հանում եմ, մենք լայն կերպով կքննարկենք այն, կիրազեկենք նաև մեր բնակչությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ»,- ասաց Մարությանը։