Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայում Ուրկաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այսպիսով համաձայնագիրը վավերացրել են 15 երկիր․ Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Շվեդիա, Սլովակիա։