Հայաստանից հեռու «խաղացեք», այստեղ վերջնական նպատակը պարզ է, թե ինչն է (տեսանյութ)

Մենք ունենք մեր ազգային շահերը, մեր պետական շահերը, մենք գիտակցում ենք, թե մեր շահերից ելնելով, ինչ է պետք, ինչ պետք չէ։ Ագրեսիա չկա, բայց երբ կա քո ազգի լինելիության-չլինելիության խնդիրը, երբ քո առջև ծառացած է քո հայ մնալ-չմնալու խնդիրը, ատամներով էլ, որ պետք լինի, պետք է պաշտպանես քո և քո երեխաների իրավունքները։ Ահա այս կարծիքին կամ համոզմունքին է «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ու համակարգող Վահագն Չախալյանը։ Նրա պնդմամբ, հանցանք է երեխաներին սեռականության կայքի հղումը տրամադրելը։

Մայիսի 4-ին Երևանի «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պատրաստած «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքուկի շնորհանդես-քննարկումը տեղիք է տվել հասարակական բողոքի և ընդվզման։ LIVEnews.am-ի տաղավարում այդ առնչությամբ է մեր զրույցը Վահագն Չախալյանի հետ, որի հավաստմամբ, իրենց պայքարը վերքաղաքական է և առաջիկայում թեժանալու է։

Մանրամասները՝ տեսանյութում