Նախապատմական ժամանակների զսպանակներ, պտուտակագամեր և մետաղե այլ իրեր

Սկիզբը՝ այստեղ

Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

Դրանք նման են այն առարկաներին, որ կարելի է գտնել ցանկացած արհեստանոցում, խոտանված մասերի տուփի մեջ։ Ակնհայտ է, որ այս գտածոները ինչ-որ մեկի կողմից պատրաստված են։ Սակայն զսպանակների, ծղխնիների, պարույրների և մետաղական այլ առարկաների այդ հավաքածուն հայտնաբերվել է նստվածքային ապարների շերտում, որոնք, միջին հաշվարկով, 60 000 տարեկան են։

Այդպիսի հազարավոր առարկաներ են հայտնաբերել ոսկի որոնողները՝ Ռուսաստանի Ուրալյան լեռներում 1990-ականներին։ Պլեյստոցենային դարաշրջանին պատկանող շերտերից՝ 3-ից մինչև 40 ֆուտ խորությունից հայտնաբերված այդ առեղծվածային առարկաները կարող են ստեղծված լինել մոտավորապես 20-100 հազար տարի առաջ։ Գուցե դրանք զարգացած, բայց վաղուց կորսված քաղաքակրթության գոյության ապացո՞ւյցն են․․․

Շարունակելի