Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախյան ազատամարտում զոհված օդաչուների ընտանիքների անդամներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին: այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին: «Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը,- բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է»։

Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:

Նախագահ Սարգսյանը կարևոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների և ընդհանրապես, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետևողական վերաբերմունքն այդ հարցում: