Անչափահասների սեռական դաստիարակության համար ստեղծված գիրքը կարող է ծնել պեդոֆիլների (տեսանյութ)

Երեխաների վաղաժամ հոգեսեռական զարգացումը վտանգավոր է։ Այսօր «Իմ մարմինն անձնական է» գրքի վտանգների քննարկման համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց բժիշկ-սեռաբան Նարինե Ներսիսյանը։ Ըստ նրա, գիրքն իրականում կարող է հակառակ ազդեցություն ունենալ և ծնել բռնարարների, պեդոֆիլների, ավելի շատացնել երեխաների շրջանում բռնությունները։

Մասնագետը չհերքեց, որ մեզանում անչափահասներին սեռական կրթություն տալու և նրանց նկատմամբ սեռական բռնությունները կանխելու խնդիր կա, սակայն ասաց, որ դա պետք է շատ զգուշորեն անել, լուրջ մասնագետների միջամտությամբ, ոչ թե՝ անհասկանալի մարդկանց կողմից ստեղծված գրքույկի ու դրանում առկա բովանդակության։

Մանրամասները՝ տեսանյութում