Մենք պետք է արմատավորենք ամրագոտի կապելու մշակույթը

Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ ամրագոտի չկապելը:

Չնայած բազմաթիվ հորդորներին՝ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ վարորդներ տուգանվում են ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչև 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի և վնասվածքների թիվը։ Մենք պետք է արմատավորենք ամրագոտի կապելու մշակույթը:

Naira Zohrabyan-ի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/438040927016304