Խոսքի ազատությունը չի կարելի մոնոպոլիզացնել

Բուկինիստ գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացման միջոցառման վերաբերյալ հասարակության ներկայացուցիչների դժգոհությունը և բողոքի ակցիան որոշ անձանց (այդ թվում՝ կառավարության անդամի) կողմից դատապարտվեց:

Դատապարտող անձանց պետք է հիշեցնել, որ խոսքի, մտքի, խղճի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ կամ այլ խմբերին: Այդ իրավունքներն ունեն նաև քրիստոնեական աժեքներով ապրող մարդկանց ՄԵԾ ԽՈՒՄԲԸ:

Մեր հասարակության մեծ մասը մտածում է, որ փոքրիկ երեխաներին իրենց տարիքին չհամապատասխանող սեռական թեմաներով տեղեկություններ տրամադրելը վնաս կպատճառեն երեխաներին (երեխաներին հաճախ վնասում է անառողջ հետաքրքրասիրությունը):

Եվ, եթե ծնողներն այդպիսի ռեակցիա են տալիս 3-6 տարեկան երեխաներին սեռական թեմաներով տեղեկություններ տալու փորձին, պետք է հասկանալով մոտենալ, ու ոչ թե ոստիկաններով կամ քրեական գործերով սպառնալ:

Ի դեպ երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ ծրագրեր իրականացնող ՀԿ-ներից մեկը, երբ երեխաների հետ սեռականության մասին խոսելու թեմայով՝ «որն է երեխայի սեռական կյանքով ապրելու տարիքը» հարցին պատասխանում է, որ «նման տարիք գոյություն չունի», ինձ մոտ շատ հարցեր են ծագում այդ ՀԿ-ի և նրա գործունեության վերաբերալ:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼԲուկինիստ գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացման միջոցառման…

Опубликовано Արա Զոհրաբյան Воскресенье, 5 мая 2019 г.