Չերչիլը, Չեմբեռլենը, Հիտլերն ու պատմական մտահոգիչ զուգահեռները

Մայիսն սկսվեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններով և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտումով:

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց պանթուրքիստական քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ չի կարելի Ադրբեջանից խաղաղասիրություն ակնկալել: Ալիևի ռեժիմից խաղաղասիրություն ակնկալելը նույնն է, թե ժամանակին Հիտլերից մարդասիրություն սպասեին:

Հիշեցի մի տխուր պատմություն, որն այսօր կարող է արդիական դառնալ: 1938թ. Մյունխենում Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը, ընդունելով Հիտլերի պայմանները, պայմանագիր կնքեց նացիստական Գերմանիայի հետ: Բրիտանական ընդդիմության առաջնորդ Չերչիլը, դիմելով վարչապետ Չեմբեռլենին, ասաց. «Դուք պատերազմի և անպատվության միջև ընտրեցիք անպատվությունը և հենց այս պատճառով էլ կստանաք պատերազմ»:

Ընդդիմադիր Չերչիլն իրավացի էր. ընդամենը մեկ տարի անց Հիտլերը սանձազերծեց Երկրորդ աշխարհամարտը:

Հ.Գ. Մոլորություն է հանցագործից կիրթ ու նորմալ խաղաղասիրություն ակնկալել:

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanovի ֆեյսբուքյան էջից

Չերչիլը, Չեմբեռլենը, Հիտլերն ու պատմական մտահոգիչ զուգահեռներըՄայիսը սկսվեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 5 мая 2019 г.