Մեզ հավի տեղ մի դրեք․ կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից

Այսօր Ազգային ժողովի բակում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից ձևավորված «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել եկամտային հարկի համահարթեցման օրինագծի դեմ։ Ակցիայի մասնակիցները «Մեզ հավի տեղ մի դրեք» գրությամբ պաստառներով և կենդանի հավերի «մասնակցությամբ» ԱԺ այգում պատգամավորներից պահանջել են վերանայել նախագիծը և վերացնել համահարթեցման սկզբունքը։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է․ «ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:
«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետկանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70% ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:

Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի`մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»:

Նախաձեռնության անդամները նաև բաց նամակ են հրապարակել՝ ուղղված ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին։ Նամակում ասվում է․ «ՀՀ կառավարությունը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում: Այդ փոփոխությունների շարքում ամենախնդրահարույցներից մեկը եկամտային հարկի համահարթեցման առաջարկն է: ՀՀ կառավարությունն առաջարկում է 2019 թ․ սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20%-ի:

Առաջին հայացքից դրական թվացող այս նախաձեռնությունը, սակայն, ուղղակի հարված է հասարակության մեծամասնություն կազմող ցածր աշխատավարձ ստացողներին:

Հասարակության 65%-ը կազմող ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023թ. հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները:

Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցման արդյունքում, պետբյուջեի ունեցած կորուստները ՀՀ կառավարությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմամբ, ինչը հանգեցնելու է մի շարք ապրանքատեսակների (դիզվառելիք, ալկոհոլային խմիչքներ` ներառյալ տեղական արտադրության գարեջուր, գինի , կոնյակ) գների թանկացմանը:

Ստացվում է՝ բարձր եկամուտներ ունեցող փոքրամասնությանն այս նախագծով հնարավորություն է ընձեռվում ավելացնել եկամուտները ի հաշիվ ցածր եկամուտ ունեցող մեծամասնության, ում վրա ընկնելու է թանկացումների հիմնական բեռը: Սա անխուսափելիորեն հանգեցնելու է առանց այդ էլ հասարակության շերտերի միջև առկա բևեռացման խորացմանը:

Կառավարույթունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը:
Այս դրույթը միայն բարի կամքի արձանագրում է, քանի որ նախագծով նախատեսված չեն կոնկրետ մեխանիզմներ՝ ստվերում գտնվողներին հարկային դաշտ բերելու համար:

Ամբողջ աշխարհում ստվերի դեմ արդյունավետ պայքարի նախապայմանը համապատասխան վարչարարության կիրառումն է: Հատկանշական է, որ իր հայտնի ելույթում ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը նշել է, որ իր թիմն արդեն ստեղծել և ստվերից դուրս է բերել շուրջ 50 000 աշխատատեղ: Ստացվում է, որ պրոգրեսիվ հարկման համակարգով, և համապատասխան վարչարարության պայմաններում միանգամայն հնարավոր է պայքարել ստվերի դեմ:

Հարգելի պատգամավորներ, հավանության արժանացնելով այս նախագիծը, դուք կողմ եք արտահայտվելու բարձր եկամուտներ ունեցողների եկամուտների էլ ավելի բարձրացմանը՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

«Ահազանգ» նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:
«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին «Ահազանգ» նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:

Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»:

ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ…

Опубликовано ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ Четверг, 2 мая 2019 г.