Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 2-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ մայիսի 3-ին, ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ քննարկման ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: