Հրաձգարանում և տանկարշավարանում անցկացվում են գործնական պարապմունքներ

1-ին զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական պարապմունքները: Այս մասին տեղեկացրել է ՊՆ լրատվական ծառայությունը։

Զինծառայողների գործնական հմտությունները զարգացնելու, ռազմական տեխնիկայի տիրապետման մարտավարական-մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով հրաձգարանում և տանկարշավարանում անցկացվում են մեքենավարման և կրակային պատրաստության պարապմունքներ: