Փաշինյանի իշխանության ամենամեծ փորձաքարը կոռուպցիան է (տեսանյութ)

Նոր իշխանությունների օրոք լայն թափով շարունակվում է մեկ անձից գնումներ կատարելու և իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին «հաղթող ճանաչելու» արատավոր պրակտիկան։ Իսկ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա կրկին շահում են ընկերների ընկերությունները։ Այս հարցում առաջամարտիկը, իհարկե, Երևանի քաղաքապետարանն է՝ իր հեղափոխական քաղաքապետով։

Թանկարժեք և անճաշակ տոնածառի, չարչրկված  «ԿամԱԶ»-ների գնում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպում, այս ամենն իրականացվում է քաղաքապետարանի պաշտոնատար որոշ անձանց հովանավորչությամբ։

Որքանո՞վ է վերացված համակարգային կոռուպցիան Հայաստանում, ինչպե՞ս են պայքարում պետական կառույցները կոռուպցիայի վերացման համար, կառավարման գործի՞ք է արդյոք կոռուպցիան այլ երկրների հատուկ ծառայությունների ձեռքին։

Կոռուպցիային առնչվող առկա իրողությունների, բացթողումների և հնարավորությունների մասին LIVEnews.am-ի հարցազրույցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։