Նազենի Ղարիբյանի համար Քարահունջի պահպանությամբ մտահոգ քաղաքացիները գերազգայնական տգետներ են․ Նանա Հերունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի տաղավարում «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նանա Հերունին պատմեց այն անօրինականությունների մասին, որոնք կատարվել ու շարունակվում են պատմամշակութային հուշակոթող համարվող «Քարահունջ» քարե աստղադիտարանի տարածքում։ Նրա հավաստմամբ, այդ տարածքում պեղումների անվան տակ ոչնչացվում ու հեղինակազրկվում է արժեքավոր պատմամշակութային հուշարձանը, մինչդեռ պետական իրավասու կառույցները, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ միայն չի պատժում հնագույն աստղադիտարանի հանդեպ ոտնձգություններ կատարողներին, այլև մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն անօրինականությունների դեմ բողոքողներին  գերազգայնական տգետներ է համարում։ Համենայնդեպս այդ պաշտոնյան նման կարծիք է հայտնել մինչև նախարարի պաշտոնակատար լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում