Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ

Մի քանի օր առաջ թվիթերում բավական հետաքրքիր գրառում է կատարել «Քարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Ստրոնսկին, ով հայ-ամերիկյան հարաբերություններն ամենայն խորությամբ պատկերացնող մասնագետներից է։ Հիշեցնեմ նաև, որ Ստրոնսկին նոր իշխանությունների աջակիցներից է եղել և իշխանափոխության վերաբերյալ «Քարնեգի» հիմնադրամի աղմկահարույց հոդվածի հեղինակը։ Գրառման էությունը հանգում է հետևյալին.

«Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո, պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն վեց ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»։

Arpine Hovhannisyan-ի ֆեյսբուքյան էջից

Մի քանի օր առաջ թվիթերում բավական հետաքրքիր գրառում է կատարել «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Պոլ Ստրոնսկին, ով…

Опубликовано Arpine Hovhannisyan Вторник, 30 апреля 2019 г.