Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

«Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»,- նշված է հայտարարության մեջ։