ԱԳ նախարարը հանդիպել է գերմանական «Die Runde» վերլուծական և հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացել է «Չեթըմ Հաուսի» կանոններով: Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում տեղի  է ունեցել մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը։