Փաշինյանի թիմը «Նոր Հայաստանը» փորձում է դարձնել այլասերումների, մեղքերի և պղծությունների վայր (տեսանյութ)

2016 թվականի ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական մի շարք իրադարձությունների, թերևս նաև ազդեցությունների հետևանքով տեղի ունեցավ իշխանափոխություն։ Իշխանության եկած քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Իշխանությունների կողմից հռչակված «Նոր Հայաստանում» իշխանափոխության մեջ կարևոր դերակատարում ունեցած միասեռականները, նրանց իրավունքների պաշտպանները, հովանավորները, իշխանության մեջ գտնվող նրանց համախոհները, հայտնի Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցան միասեռականության և պղծությունների քարոզի, նաև թիրախավորեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Վեհափառ Հայրապետին։

Միասեռականության քարոզչությունը փողոցներից տեղափոխվեց նաև բնակավայրեր ու նույնիսկ «Հասմիկ» մանկական ճամբար։

Այլասերվածների իրավունքների պաշտպանության կոշտ դիրքորոշմամբ այլևս հրապարակավ հանդես են գալիս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը և ԵՄ մի շարք երկրների դեսպանություններ։

Ավելին․ ՀՀ արդարադատության նախարարությունը և նախարար Արտակ Զեյնալյանը լծվել են այլասերվածների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրավական ամրագրման գործընթացին։

Այս իրողությունների, գնահատականների, այլասերումների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների անելիքների շուրջ է LIVEnews.am-ի հարցազրույցը «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։