Իսրայելի սիոնիստական վարչակարգը փորձում է յուղ լցնել հայ-ադրբեջանական հակամարտության կրակին

Այս անգամ դա իրականացվում է իսրայելական որոշ ԶԼՄ-ների միջոցով, որոնց օրակարգում դրված է Ադրբեջանին Իսրայելի աջակցությունը հայտնելը, ինչպես նաև Ադրբեջանին՝ իր բանակի հզորության և Անդրկովկասում գերազանցության վերաբերյալ հույսեր ներշնչելը:

Ադրբեջանի պաշտոնական «Ազարթաջ» գործակալության հաղորդման համաձայն, իսրայելական լրագրողական պատվիրակության՝ Ադրբեջան կատարելիք այցի շեմին Իսրայելի «Հայոմ» օրաթերթը հրապարակել է մի հոդված՝ «Ադրբեջանը՝ կրակի սուրբ երկիր» վերնագրով, որում Ադրբեջանին նմանեցրել է Իսրայելին:

Իսրայելական պարբերականն անդրադառնալով «Խոջալուի ողբերգությանը», ինչպես նաև նշելով, որ Ղարաբաղի հայերը բնիկներ չեն եղել, այլ գաղթել են Իրանից ու Թուրքիայից, անդրադարձել է նաև Հայաստանից իբր 250 000, իսկ Ղարաբաղից ու հարակից յոթ քաղաքներից 750 000 ազերիների հեռացվելուն, ինչպես նաև 2016թ. ապրիլին Ադրբեջանի սկսած պատերազմին, որի արդյունքում ազատագրվել է Լելե Թեփե բարձունքը: «Հայոմ» օրաթերթն այդ գործողությունը նմանեցրել է Իսրայելի կողմից Սիրիայի և Լիբանանի սահմանամերձ գոտում, Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռը գրավելու գործողությանը:

«Ազարթաջ» գործակալությունն այնուհետև վկայակոչելով Իսրայելի Միջազգային նախագծերի կազմակերպության նախագահ Էրիել Գութին, գրել է. «Իսրայելի լրագրողական պատվիրակությունն ազերի սպաների հետ հանդիպման ժամանակ հասկացավ, որ Ադրբեջանի բանակն ամենահզոր ու ամենաառանձնահատուկ բանակն է Հարավային Կովկասում, ունենալով զարգացած սարքավորումներ, ռազմական տեխնիկա և մարտական ոգի»:

Սրանք հրահրիչ հայտարարություններ են այն պայմաններում, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը շարունակում է պահպանվել ու ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի: