Կրեմլն արձագանքել է միջուկային զենքից ազատվելու Թրամփի առաջարկին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Դոնալդ Թրամփի առաջարկը մանրամասներ չի բովանդակում, ուստիև գնահատական տալու համար դեռ վաղ է։

Կրեմլում դրական են վերաբերվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարին՝ միջուկային սպառազինությունից հրաժարվելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին, պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գաղափարը հիանալի է, բայց չկա որևէ մանրամասնություն,- նշել է Պեսկովը:- Չկա ըմբռնում, թե որն է նախաձեռնության էությունը»:

Բարձրահունչ հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է CNN հեռուստաալիքի եթերում։ Նա դիմել է անմիջականորեն Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարությանը՝ մահաբեր զենքի պաշարները ոչնչացնելու առաջարկով։ Բացի այդ, խոսք է բացվել միջուկային նոր համաձայնագրի մշակման մասին, որը կմիավորի այդ սպառազինության տարածումը կասեցնելու գործում երեք պետությունների ջանքերը։

Կրեմլում Թրամփի գաղափարը գնահատել և պատրաստակամություն են արտահայտել համատեղ աշխատելու՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ օվկիանոսի այն ափից առաջարկներ ստանալու դեպքում Մոսկվան պատրաստ է քննարկել դրանք։