Իտալիայի հարավով կրկնակի տորնադո է անցել (տեսանյութ)

Համացանցում հայտնվել են վախեցնող կադրեր

Իտալիայի հարավի բնակիչներն անսովոր երևույթի ականատեսն են դարձել։ Ադրիատիկ ծովի կողմից միաժամանակ դեպի ափ է շարժվել երկու հզոր տորնադո։ Ականատեսներից մեկը՝ Քրիստիան Չերնուշին, նկարահանել է այդ վախեցնող տեսարանը։

Ցավոք, տորնադոն ծովում կանգ չի առել։ Երկու պտտվող ձագարները շուտով հասել են ափ և վնասներ հասցրել ափամերձ գյուղերին։ Տուժել են ավտոմեքենաներ ու տներ, տասնյակ ծառեր արմատախիլ են արվել, մարդիկ վնասվածքներ են ստացել։

Տորնադոն անցել է Իտալիայի հարավի Ապուլիա, Կալաբրիա և Կամպանիա նահանգներով։