Սպասվում է, որ առաջիկա օրերին Կալիֆորնիայում բռնկված ու շարունակվող հրդեհի զոհերի թիվը կաճի (տեսանյութ)

Նոյեմբերի 8-ին Կալիֆորնիայի հյուսիսային շրջանի անտառներում բռնկված հրդեհը դեռ չի շիջվել ու տարածվում է դեպի հարավ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհը մինչ այժմ խլել է 84 մարդու կյանք, անհետ  կորել է 475-ը։ Կալիֆորնիայում հրդեհները հանգեցրել են մեծ վնասների, բազմաթիվ բնակավայրեր պարզապես ոչնչացվել են:

Նահանգային իշխանությունները բողոքել են հիշյալ նահանգում բռնկված հրդեհի ու դրա հետևանքների դեմ պայքարելու հարցում ԱՄՆ նախագահի և Սպիտակ տան պաշտոնյաների անտարբերությունից։ Սպասվում է, որ առաջիկա օրերին զոհերի թիվը կաճի: Հրդեհաշիջման գործողություններն առ այսօր գրեթե ապարդյուն են եղել: