Նոր իշխանավորներից տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ծաղրե՞լ է «Հայր մեր»-ը

«Հայր մեր»-ն ենթակա չէ նմանակման, հիշյալ աղոթքի ցանկացած նմանակում եթե ծաղրանքի, անարգանքի արտահայտություն չէ քրիստոնյաների համար սրբազան այդ աղոթքի նկատմամբ, առնվազն վկայությունն է Տերունական աղոթքի հանդեպ ակնածանքի, հարգանքի բացակայության։ Սակայն․․․

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան իր էջում փակ Լարսի բացման համար աղոթել է՝ նմանակելով «Հայր մեր»-ը․

 

«Լարս մեր, որ սահմանում ես

Թող եղիցի բացումը քո

Անխցանելիությունը քո

Եվ ֆուրերի անխափան մուտքը

Մարդատարների անցումը

Եվ թող չփակվիս մեզ

Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ

Թող լինի այլընտրանք քեզ

Համապազօրյա ճամփեն

Տուր զմես այսօր»։

 

Այսպիսով, նոր իշխանավորներից ևս մեկն ինքնաբացահայտվել է, կարելի է ասել՝ հերթականը․․․Ինչի՞ համար էր հեղաշրջումը՝ այսպիսիններին պաշտոնների բերելո՞ւ․․․Մարդիկ դրա համա՞ր էին ոտքի ելել․․․