Իրանը հակադարձեց Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր մեղադրանքին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը մերժեց Քիմիական զենքերի արգելման կոնվենցիան խախտելու կապակցությամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր մեղադրանքը:

Բահրամ Ղասեմին ուրբաթ առավոտյան ասաց. «Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում ԱՄՆ պատվիրակությունը, հինգշաբթի օրը Հաագայում Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի վերանայման նիստում իր սովորության համաձայն Իրանի դեմ անհիմն հայտարարություններ է կատարել, ինչն ԻԻՀ-ն  մերժում է»:

«Համաժողովի աշխատանքային ընթացակարգի համաձայն Քիմիական զենքերի արգելման մոտ Իրանի պատվիրակությունը ընդհանուր քննարկումների ավարտին անհրաժեշտ պատասխան կտա այդ անհիմն հավակնություններին»,-հավելել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը:

Ղասեմին ընդգծել է. «Հակառակ Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարություններին Վաշինգտոնը ոչ միայն չի կատարել քիմիական զենքերի ոչնչացման կապակցությամբ ստանձնած պարտավորությունները, այլև պաշտպանում է Սիոնիստական ռեժիմի քիմիական սպառազինության ծրագիրը և նման մեղադրանքների հիմքում ընկած է Իրանի հետ թշնամությունը և նպատակ ունի հասարակական կարծիքը շեղել իր պարտավորություններից և Սիոնիստական ռեժիմի ու ահաբեկչական խմբերի քիմիական զինապահեստի հանդեպ ցուցաբերած իր հովանավորությունից:

Parstoday.com